2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին արտահանումը Հայաստանից աճել է 43,8 տոկոսով

PanARMENIAN.Net - Ըստ նախնական վիճակագրական տվյալների, 2010թ, հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 2 մլրդ 959 մլն դոլար՝ 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 25.3 տոկոսով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, օգոստոսին հուլիսի համեմատ ապրանքաշրջանառությունն ավելացել է 6 տոկոսով:

Միևնույն ժամանակ, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 598,1 մլն դոլար՝ ավելանալով 43,8 տոկոսով 2009-ի հունվար-օգոստոսի համեմատ, իսկ ներմուծումը կազմել է 2 մլրդ 360.6 մլն դոլար՝ ավելանալով 21, 3 տոկոսով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---