Հայաստանի պետական մարմինները չեն հավատում աշխատանքային գրքույկներին

PanARMENIAN.Net - Որպեսզի կենսաթոշակ վճարելիս պետությունը հաշվի առնի քաղաքացու աշխատանքային ստաժը, քաղաքացին, բացի աշխատանքային գրքույկից, պետք է ներկայացնի տեղեկանք աշխատանքի վայրից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտյոմ Ասատրյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ շատ գործատուներ աշխատանքային պայմանագրում նշում են իրականությանը չհամապատասխանող աշխատավարձի չափ, Ա. Ասատրյանը նշել է, որ ՀՀ-ում կամավոր և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծումից հետո աշխատակիցը նույնպես պատասխանատվություն է կրելու կուտակային կենսաթոշակային ֆոնդում իր հաշվի համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---