Պորտուգալիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանին23 սեպտեմբերի 2010 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Պորտուգալիայի դեսպան Պեդրու Նունու Բարտոլուն (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանին: Շնորհավորելով պրն. Բարտոլուին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ` Արման Կիրակոսյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Պորտուգալիայի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Կողմերը կարեւորեցին երկկողմ քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` բարձրաստիճան փոխայցելությունների, կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման միջոցով: Քննարկվեցին միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները: Երկուստեք անդրադարձ կատարվեց հայ եւ պորտուգալացի ժողովուրդների պատմական առնչություններին, այդ թվում Գալուստ Գյուլբենկյանի հարուստ ժառանգությանը: Կողմերը հաստատեցին իրենց հանձնառությունը շարունակել աշխատանքները մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում համագործակցությունը խթանելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |