Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ25 սեպտեմբերի 2010 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հետ: Նախարարները շարունակեցին Թեհրանում սեպտեմբերի 15-ին կայացած քննարկումները երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին: Այսօր նախատեսված է նաեւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Օմանի իր գործընկեր Յուսուֆ բին Ալավի բին Աբդուլայի հետ: Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների` Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան ափի թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արեւելյան ափի թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի, Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետ Պերճ Սեդրակյանի, ՀՅԴ ԱՄՆ արեւելյան ափի եւ Նյու-Յորքի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանի հետ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |