«Բարգավաճ Հայաստանն» առաջադրել է Սամվել Բալասանյանի թեկնածությունը ՀՀ ԱԺ պաշտոնում![]() 27 սեպտեմբերի 2010 - 16:07 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջադրել է կուսակցության խմբակցության պատգամավոր Սամվել Բալասանյանի թեկնածությունը ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում»,- այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Նրա խոսքերով, Բալասանյանի թեկնածությունը ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում պաշտպանել է ինչպես խմբակցությունը, այնպես էլ կուսակցությունը: «Կարծում եմ, որ Սամվել Բալասանյանն արժանի է զբաղեցնել այդ պաշտոնը և կարող է իրականացնել օրենքով իր վրա դրված պարտականությունները»,- ասել է Արամ Սաֆարյանը: Նա նաև հաղորդել է, որ խմբակցությունն առաջադրելու է նրա թեկնածությունը խորհրդարանում ՀՀ ԱԺ հաջորդ նիստում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |