Արտակ Շաքարյան. Սբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը կտեղադրվի ապրիլի 24-ի շեմին

Արտակ Շաքարյան. Սբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը կտեղադրվի ապրիլի 24-ի շեմին

PanARMENIAN.Net - Թուրքիայում կայացած հանրաքվեն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, թույլ կտա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նորօրյա սուլթան դառնալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա, հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ իշխող կուսակցությունն ու Թուրքիայի վարչապետը պահպանեցին վստահության քվեն: Թուրքագետը վստահություն է հայտնել, որ եվրաինտեգրման տեսակետից հանրաքվեն լուրջ դեր չի կատարի:

Անդրադառնալով Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին՝ Շաքարյանը հայտարարել է, որ Ստամբուլի հայերը չէին կարող բոյկոտել այդ թուրքական շոուն, քանի որ հաջորդ օրը թուրքական իշխանությունները կփակեին հայկական եկեղեցիներն ու դպրոցները: Ըստ նրա, թուրքական իշխանությունները Սբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը կտեղադրեն ապրիլի 24-ի շեմին:

Սբ. Խաչ եկեղեցի

Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը:

Միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձան Սբ Խաչ եկեղեցին կառուցվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում` 915-921 թթ. , Գագիկ Արծրունի թագավորի իշխանության տարիներին, ճարտարապետն է Մանվելը: Եկեղեցին հայտնի է ներսի պատերի եւ գմբեթի մանրանկարներով, որոնք տեսարաններ են պատկերում Նոր եւ Հին կտակարաններից եւ պահպանվել են մինչեւ մեր օրերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---