Արմեն Մարտիրոսյան. ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանի հրաժարականը թուլացրեց իշխանության «քոչարյանական» թևը![]() 29 սեպտեմբերի 2010 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքական դաշտում դինամիկ փոփոխություններ են ակնկալվում: Առջևում 2012թ. խորհրդարանական ընտրություններն են և քաղաքական ուժերն արդեն սկսել են քննարկել, թե ով որքան քվե կհավաքի: Բոլոր գործընթացները Հայաստանում տանում են դեպի հերթական խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, և հազիվ թե ֆորս-մաժոր առաջանա: Այդ մասին Երևանում հայտարարել է «Ժառանգություն» ԱԺ խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Մեկնաբանելով ԱԺ փոխխոսնակի պաշտոնանկությունը՝ Մարտիրոսյանը նշել է, որ դա ուղղված էր «քոչարյանական» թևի թուլացմանը, քանի որ Արևիկ Պետրոսյանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերից էր: «Որպես ՀՀ քաղաքացի ինձ համար ավելի հաճելի է կրթված կնոջ տեսնել ԱԺ փոխխոսնակի պաշտոնում, քան Սամվել Բալասանյանին»,-ասել է նա: Պատգամավորը նշել է նաև, որ ապագա նախագահական ընտրություններում «Ժառանգությունը» չի սատարի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը, քանի որ իր սեփական թեկնածուն ունի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Սակայն 2012թ. խորհրդարանական ընտրություններում «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը կարող են հանդես գալ միասնական դաշինքով: Ես միայն ուրախ կլինեմ, եթե դա այդպես լինի»,-ասել է պատգամավորը: Անդրադառնալով «Ժառանգության» հեղինակած «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծին՝ Արմեն Մարտիրոսյանը չբացառեց, որ քննարկումների ընթացքում կոալիցիոն ուժերը կարող են փոխել իրենց դիրքրորոշումն այդ հարցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |