ԼՂՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ 13 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի քաղաքային ընտրական հանձնաժողովը գրանցել է քաղաքապետի պաշտոնին հավակնող 13 թեկնածուների: Ըստ «Մեդիամաքսի»` քաղաքական կուսակցություննեի անդամ են նրանցից միայն երկուսը` «Արմենական» կուսակցության անդամ Բորիս Արշանյանը, որը ներկայումս կատարում է մայրաքաղաքի վարչակազմի ղեկավարի պարտականությունները, եւ Մաքսիմ Միրզոյանը, որին սատարում է «Դաշնակցությունը»: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ԼՂՀ-ում կկայանան սեպտեմբերի 5-ին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---