Հայկական պատվիրակությունը կմասնակցի Հեռահաղորդակցության միջազգային միության համաժողովին 1 հոկտեմբերի 2010 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-22-ը Գուադելախարայում (Մեքսիկական Հանրապետություն) կկայանա Հեռահաղորդակցության միջազգային միության լիազոր համաժողովը, որին կմասնակցի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վալտեր Մարությանի գլխավորած պատվիրակությունը: Լիազոր համաժողովի ընթացքում ՀՄՄ անդամ-պետությունների կողմից կընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք կնպաստեն ամբողջ աշխարհում կապի և տեղեկատվայնացման զարգացման ապահովմանը, ինչպես նաեւ հնարավորինս մեծ չափով դրական ազդեցություն կունենան ոլորտի համընդհանուր առաջընթացի համար: ՀՄՄ սեկտորային անդամները (ճանաչված օպերատորական գործակալությունները, գիտական և արդյունաբերական կազմակերպությունները, միջազգային բնույթի ֆինանսական կամ զարգացման հաստատությունները և կազմակերպությունները) դիտորդի կարգավիճակով նույնպես կմասնակցեն համաժողովին: ՀՄՄ լիազոր համաժողովը կարևոր միջոցառում է նաեւ կապի և տեղեկատվայնացման բնագավառում գործող առաջատար ընկերությունների հետ գործնական պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) լիազոր համաժողովը միության քաղաքականություն մշակող բարձրագույն մարմինն է: Այն անցկացվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ և ձևավորում է ՀՄՄ ընդհանուր քաղաքականությունը, ընդունում քառամյա ռազմավարական և ֆինանսական պլանները, ընտրում կազմակերպության բարձրաստիճան ղեկավար կազմին, Ռադիոկանոնակարգման խորհրդի անդամներին, ասվում է տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո հաղորդագրության մեջ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |