Նիկոլայ Զլոբին. Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, անկախ որևէ մեկի ցանկությունից 1 հոկտեմբերի 2010 - 19:41 AMT PanARMENIAN.Net - «Արտաքին քաղաքականության մեջ աշխարհում ամենից առավել բոլոր վախենում են անկանխատեսելիությունից, քանի որ կանխատեսելի թշնամին անկանխատեսելի բարեկամից լավ է»,-Երևանում լրագրողներին է ասել ԱՄՆ Համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական ու ասիական ծրագրերեի տնօրեն Նիկոլայ Զլոբինը: Նա ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշման կանխատեսելիությունը գնահատվում է ժամանակակից աշխարհում, այն չի կարելի կորցնել: «Ուստի, երբ Ադրբեջանում խոսում են, թե «ահա մենք հիմա կզինվենք, իսկ հետո պատերազմ կսկսենք կամ չենք սկսի», այ նման բաներ արտաքին քաղաքականության մեջ չեն սիրում: Չի կարելի վախեցնել պատերազմով»,-ասել է փորձագետը: Նա նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, անկախ որևէ մեկի ցանկությունից: «Դա փաստ է, և մեծ նշանակություն չունի, թե ինչպես եք դուք դա ցանկանում ձևակերպել: Պետության ճանաչումը այնքան էլ կարևոր բան չէ: Դա, իհարկե, լավ է, սակայն շատ երկներ լիարժեք ճանաչում չունեն, սակայն չեն անհետանում դրանից: Այժմ ճանաչումն այնքան էլ կարևոր չէ»,-ասել է Զլոբինը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |