Բաքուն հիմնավորել է երևանյան համաժողովին չմասնակցելն ընտրություններին նախապատրաստվելու անհրաժեշտությամբ![]() 2 հոկտեմբերի 2010 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ներկայացուցիչները հրավիրվել են միջազգային գիտագործնական «Անվտանգության և տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» խորագրով համաժողովին, սակայն չեն մասնակցել: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը` ամփոփելով միջազգային գիտագործնական համաժողովի արդյունքները: Նրա խոսքերով, ադրբեջանցիների մասնակցությունը կբարձրացներ աշխատանքի արդյունավետությունը: Սաղաթելյանը հավելել է, որ ադրբեջանական կողմի բացակայությունը հիմնավորվել է ընտրությունների նախապատրաստմամբ: «Սակայն ես հատուկ դիրքորոշում ունեմ այս հարցում, և կարծում եմ, որ նրանց համար շատ դժվար կլիներ ներկայացնել մի երկիր, որի ԱԳՆ հիմնական գործառույթներից է «սև ցուցակներ» կազմելը»,- ասել է Սաղաթելյանը և ավելացրել, որ Բաքվում հայերի նկատմամբ անհանդուրժողականությունը բարձրացվել է պետական գաղափարախոսության մակարդակի:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |