5 հոկտեմբերի 2010 - 15:01 AMT
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Անիի նամազը քաղաքական ակցիա է, որն ընդհանուր ոչինչ չունի կրոնական զգացմունքների հետ

Անիի Սուրբ Աստվածածին տաճարում նամազ անցկացնելն ընդամենը քաղաքական ակցիա է, որն ընդհանուր ոչ մի բան չունի կրոնական զգացմունքների հետ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Մայր Աթոռի դիվանապետ, եպիսկոպոս Արշակ Խաչատրյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի այս ակցիան, որը փորձում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ հանդես գալ որպես ժողովրդավարական և հանդուրժողական երկիր, նախատեսված է ներքին օգտագործման համար, և Սբ Էջմիածինը խստորեն քննադատում է նման գործողությունները, որոնք նպատակ ունեն վերացնել այդ հողի իրական տերերի հետքերը:

Անդրադառնալով Սբ. Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու հարցին` նա չի բացառել, որ Էջմիածնի ներկայացուցիչներն ապագայում կարող են մասնակցել Սբ. Խաչ եկեղեցում կայանալիք եկեղեցական արարողություններին, եթե լինի համապատասխան հրավեր ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքության կողմից: