Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել 6 հայ գերիներին 5 հոկտեմբերի 2010 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Հայ զինվորների սպանած ադրբեջանցի դիվերսանտին ազգային հերոսի կոչումի շնորհումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանում տիրում է ռազմատենչ ճարտասանությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սբ Էջմիածնի դիվանապետ, եպիսկոպոս Արշակ Խաչատրյանը: Նա հայտնել է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը Ամենայն Հայոց կաթողիկոսին էր փոխանցել Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի խնդրանքը՝ սպանված ադրբեջանցի դիվերսանտի դին վերադարձնելու հարցում միջնորդության վերաբերյալ: «Հայկական կողմը մշտապես բարյացակամ է եղել և Կարմիր Խաչի միջագային կոմիտեի միջոցով միշտ փոխանցել է ադրբեջանական կողմին գերիներին ու սպանված զինծառայողների դիակները: Չնայած դրան, Ադրբեջանը հրաժարվում է նմանատիպ վերաբերմունք ցուցաբերել և վերադարձնել Ադրբեջանում գտնվող 6 հայ գերիներին»,-ասել է եպիսկոպոսը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը |