Ամփոփվել են Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի աշխատանքի արդյունքները 5 հոկտեմբերի 2010 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ այսօր նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, խորհրդակցությանը մասնակցել են Երկրի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված` Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ: Խորհրդակցության ժամանակ քննարկվել է 2010թ. անցած 9 ամսվա ընթացքում Հանձնաժողովի կատարած աշխատանքը, նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, որը Հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն, այնուհետ հաշվետվության տեսքով կներկայացվի Հանրապետության ղեկավարին: Հանձնաժողովի անդամները հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկությունները: Խորհրդակցության ավարտին Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը վստահեցրել է, որ քայլեր կձեռնարկվեն Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2010թ. աշխատանքային գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ, որակով ու ժամանակին կատարելու ուղղությամբ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |