Թուրքիայում առաջարկել են բացել Սբ Սոֆիայի տաճարը աշխատանքային օրերին մահմեդականների համար, իսկ կիրակի օրերին՝ քրիստոնյաների

Թուրքիայում առաջարկել են բացել Սբ Սոֆիայի տաճարը աշխատանքային օրերին մահմեդականների համար, իսկ կիրակի օրերին՝ քրիստոնյաների

PanARMENIAN.Net - Ստամբուլում վեճ է առաջացել կրոնի գծով բաժնի պատասխանատու պաշտոնյաներից մեկի առաջարկի շուրջ: Նա առաջարկել է թույլ տալ մահմեդականներին այցելել Սբ Սոֆիայի տաճար աշխատանքային օրերին, իսկ քրիստոնյաներին՝ կիրակի օրերը, Zaman-ի վրա հղումով հայտնում է KIPA գործակալությունը:

Հինավուրց քրիստոնեական տաճարը կիսով չափ մեջիթի վերածելու այդ փոխզիջումային որոշումն, այնուամենայնիվ, հազիվ թե նպաստի վեճերի դադարեցմանը: Եվ, այնուամենայնիվ, թուրք պաշտոնյաի առաջարկը նորարաություն է թվում վերջերս հնչած այն հայտարարությունների ֆոնի վրա, թե Սուրբ Սոֆիայի թանգարանի կարգավիճակը անբեկանելի է և չի կարող վերանայվել ոչ մի պարագայում, գրում է «Սեդմիցա.ռու»-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---