Երևանն ու Անկարան ոչ մի բանակցություններ չեն վարում

Երևանն ու Անկարան ոչ մի բանակցություններ չեն վարում

PanARMENIAN.Net - Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունները կվերսկսի միայն այն դեպքում, եթե Անկարան պատրաստ լինի այդ բանակցություններին: Ներկայումս Երևանն ու Անկարան ոչ մի բանակցություններ չեն վարում: Այդ մասին ՀՀ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Մեկնաբանելով հայ-թուրքական բանակցությունների վերսկսման մասին Հայաստանի ԱԳ նախարարի ու Շվեյցարիայի արտգործնախարարի միջև, իբր, կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ մի շարք հայկական ԶԼՄ-ների հաղորդագրությունները` Էդվարդ Նալբանդյանը հաղորդել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---