Էդվարդ Նալբանդյան. Գերիներին սպանողներին հերոսացնողները ՄԱԿ-ի ամբիոններից խոսում են հումանիտար իրավունքից

Էդվարդ Նալբանդյան. Գերիներին սպանողներին հերոսացնողները ՄԱԿ-ի ամբիոններից խոսում են հումանիտար իրավունքից

PanARMENIAN.Net - Երիտասարդ հովիվ Մանվել Սարիբեկյանի առեւանգումը, բռնության միջոցով ստիպելը հեռուստատեսությամբ ակնհայտ անհեթեթություններ ասել, եւ վերջիվերջո սպանելը զարհուրելի է թե իր էությամբ, թե ցինիզմի այն աստիճանով, ինչպես դա մատուցվեց հանրությանը: Սա հայտնի ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է. սկզբից պատանդին նվաստացնել տեսախցիկի առջեւ, ապա սպանել: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ՀՀ Ազգային ժողովում հնչած հարցին:

«Քնած մարդկանց կացնահարողներին, գերիներին սպանողներին, մշակութային ժառանգությունը շարունակաբար ոչնչացնողներին հրահրողները եւ հերոսացնողները ՄԱԿ-ի ամբիոններից խոսում են հումանիտար իրավունքից, միգուցե, իրենց համար այդ բառն այլ իմաստ ունի: Իհարկե, հասկանալի է, որ նման միջնադարյան մեթոդներով հարցեր չես կարող լուծել եւ հայտնի է, որ բռնությունը թուլության նշան է»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը: Նա խորին ցավակցություններ է հայտնել Մանվել Սարիբեկյանի հարազատներին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---