Իլհամ Ալիևը շատ ուրախ է ԵԱՀԿ ՄԽ այցին Նախիջևան

Իլհամ Ալիևը շատ ուրախ է ԵԱՀԿ ՄԽ այցին Նախիջևան

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Լեռնային Ղարաբաղին կից տարածքներում գնահատման առաքելության անդամներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Իլհամ Ալիևը հայտնել է, որ ուրախ է ողջունելու ԵԱՀԿ գնահատման առաքելությունը Նախիջևանում, և այդ այցը որպես դրական գործոն է գնահատում:

Անդրադառնալով այն փաստի կարևորությանը, որ գնահատման առաքելության կազմի մեջ մտնում են նաև փախստականների հարցերով ՄԱԿ Գերագույն Կոմիսարիատի ներկայացուցիչներ, Ադրբեջանի նախագահն իր համոզմունքն է հայտնել այն առնչությամբ, որ որպես Լեռնային Ղարաբաղին կից տարածքներում ներկայիս այցերի ու գնահատման առաքելության դիտարկումների արդյունք «կպատրաստվի օբյեկտիվ հաշվետվություն», հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---