Այսուհետ ամեն տարի Հայաստանում կանցկացվի «Կինոաշուն» փառատոնը

Այսուհետ ամեն տարի Հայաստանում կանցկացվի «Կինոաշուն» փառատոնը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 11-ը Հայաստանում տեղի կունենա ազգային ֆիլմերի «Կինոաշուն» փառատոնը, որի շրջանակներում հանդիսատեսին կներկայացվեն տարբեր տարիների 100 ֆիլմեր»,-ասել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը հոկտեմբերի 7-ի մամլո ասուլիսում: Նա նշել է, որ փառատոնը թույլ կտա Երևանի ու Հայաստանի մարզերի բնակիչներին տեսնել տարբեր ձևաչափերով նկարահանված ֆիլմեր՝ կինոժապավենները «Մոսկվա» կինոթատրոնում, DVD ձևաչափով ֆիլմերն այլ դահլիճներում:

Գևորգ Գևորգյանն ասել է, որ փառատոնը ամենամյա է լինելու, որի կապակցությամբ Հայաստանն հոկտեմբերին ամեն տարի կհայտարարվի ազգային կինոյի ամիս:

Նա նշեց նաև, որ այս տարի «Կինոաշնան» շրջանակներում հայկական ֆիլմերը կցուցադրվեն Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի ու Արմավիրի մարզերում: Փառատոնն անց է կացվում մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հովանու ներքո:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---