2011-ի հունիսին Մարսելում տեղի կունենա «Լավագույնը Հայաստանից» ցուցահանդես-վաճառքը

2011-ի հունիսին Մարսելում տեղի կունենա «Լավագույնը Հայաստանից» ցուցահանդես-վաճառքը

PanARMENIAN.Net - Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) նախագահ Անժել Մելքոնյանը և Երևանի ԱԱՊ նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը Երևանում ստորագրել են համագործակցության մասին պայմանագիր:

«Մեր ֆրանսիացի գործընկերները նախօրեին հանդիպել են հայ գործարարների հետ, ուսումնասիրել են մեր շուկայի հնարավորությունները և որոշել այն ուղղությունները, որոնք հնարավոր է զարգացնել»,- ասել է Երևանի ԱԱՊ ղեկավարը:

Ֆրանսիայի և Հայաստանի գործարարները քննարկել են զբոսաշրջության, էներգետիկայի, նոր տեխնոլոգիաների, դիզայնի, շինարարության և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Բացի դրանից, ստորագրվել է պայմանագիր 2011-ին Մարսելում «Լավագույնը Հայաստանից» ցուցահանդես-վաճառքը կազմակերպելու համար: Այդ ցուցահանդեսին ներկայացվելու են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներ, ինչպես նաև մշակութային ծրագրեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---