«Առաջին եռամսյակում գրանցվել է լրագրողների հանդեպ բռնության 5 դեպք, երկրորդ եռամսյակում՝ 3, իսկ երրորդում նման դեպքեր չեն արձանագրվել»,-ասել է Մելիքյանը![]() 8 հոկտեմբերի 2010 - 16:24 AMT PanARMENIAN.Net - 2010թ. երրորդ եռամսյակում Հայաստանում լրագրողների հանդեպ բռնության դեպքեր չեն գրանցվել: Սա աննախադեպ երևույթ է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով «Հայաստանում խոսքի ազատության ու լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտման վերաբերյալ» զեկույցը: Մելիքյանն ասել է, որ 2010թ. առաջին եռամսյակում գրանցվել է լրագրողների հանդեպ բռնության 5 դեպք, երկրորդ եռամսյակում՝ 3, իսկ երրորդում նման դեպքեր չեն արձանագրվել: «Երրորդ եռամսյակում նվազել են նաև տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումները: Առաջին եռամսյակում գրանցվել է նման 6 դեպք, երկրորդում՝ 5, իսկ երրորդում՝ միայն երեք»,-ասել է Աշոտ Մելիքյանը: Իսկ ճնշման դեպքերը լրագրողների և ԶԼՄ-ների հանդեպ ավելացել են՝ առաջին եռամսյակում գրանցվել է 4 նման դեպք, երկրորդ եռամսյակում՝ 5, երրորդում՝ նույնպես 5 դեպք: Անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գլխավորությամբ աշխատանքային խմբի ստեղծմանը, որը մասնակցելու է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի մշակմանը, Մելիքյանը նշել է, որ իր ղեկավարած կոմիտեն ևս մասնակցելու է այդ աշխատանքին: «Մենք մասնակցելու ենք այդ աշխատանքին, քանի որ մեր կոմիտեի շրջանակներում արդեն գործում է այդ հարցով զբաղվող աշխատանքային խումբը: Բացի այդ, մենք մտավախություն ունենք, որ ձևավորվող աշխատանքային խումբը զբաղվելու է իմիտացիայով, ոչ թե գործով»,-ասել է Աշոտ Մելիքյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |