Ֆրանսիայի իշխանությունները պարտավորվել են աջակցել Հայաստանում ֆրանսերեն լեզվի զարգացմանը

Ֆրանսիայի իշխանությունները պարտավորվել են աջակցել Հայաստանում ֆրանսերեն լեզվի զարգացմանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Երևանում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության մասին խարտիա ընդունվեց: «Հայաստանի ու Ֆրանսիայի մարզային իշխանությունների ներկայացուցիչներն ու հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ֆորումի մասնակիցներն իրենց ուշադրությունը կենտրոնացրեցին քննարկման չորս հիմնական ոլորտների վրա` Տեղական ինքնակառավարում և այդ ոլորտի մասնագետների վերապատրաստում; Տնտեսական զարգացում, տուրիզմի և գյուղական միջավայրի ոլորտի զարգացում; Ֆրանսերեն լեզվի ուսուցում; Փոխգործակցություն»,- ասվում է խարտիայում:

Երևանում կայացած ֆորումի հիմնական խնդիրներից մեկը Ֆրանսիայի ու Հայաստանի տեղական իշխանությունների ապակենտրոնացման մակարդակի համեմատությունն է, ինչը թույլ կտա ավելի լավ հասկանալ համագործակցության հնարավոր ուղղությունները: Բացի դրանից, հաշվի առնելով Հայաստանի գրավչությունը` ելնելով Կովկասում նրա ռազմավարական դիրքից, երկրում ֆրանսիական ընկերությունների քանակն օրեցօր աճում է:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ամրապնդման նպատակով ենթադրվում է ապագայում ֆրանսերեն դասավանդել Հայաստանի ուսումնական հաստատություններում: Այդ կապակցությամբ Ֆրանսիայի մարզային իշխանությունների ներկայացուցիչները պարտավորվել են աջակցել Հայաստանում ֆրանսերեն լեզվի զարգացմանը, նպաստել ֆրանսիական մշակութային միջոցառումների անցկացմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---