ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրները հանդիպումներ են ունեցել Արցախում![]() 8 հոկտեմբերի 2010 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Նախագահը կարեւոր է համարել դիվանագիտական դպրոցի ուսանողների այցելությունն Արցախ, նշելով, որ Արցախյան հիմնախնդիրը ներկա ժամանակահատվածում հանդիսանում է հայոց անկախ պետականության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից մեկը, եւ նրա տարբեր ասպեկտներին ծանոթ լինելն ու խորապես տիրապետելը կարեւոր է ոչ միայն ապագա մասնագետների աշխատանքի, այլ նաեւ ընդհանրապես հայկական դիվանագիտական ու քաղաքական մտքի զարգացման համար: Երկրի ղեկավարը ներկայացրել է մեր հանրապետության ներքին իրավիճակը եւ անդրադարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Հանդիպման վերջում նախագահ Սահակյանը պատասխանել է ուսանողների կողմից բարձրացված հարցերին: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |