ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՆ ՄՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ «ՓԱՐԻՉԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ»12 հուլիսի 2001 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձգտումը հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «փարիզյան սկզբունքներին»: Դրա մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանը նույնպես կհամաձայնի բանակցությունները շարունակել նախագահներ Ալիեւի եւ Քոչարյանի փարիզյան հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա: Նախարարը շեշտեց, «որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «փարիզյան սկզբունքները» համարում են լավ հիմք բանակցությունների շարունակման համար»: Վարդան Օսկանյանը համոզվածություն հայտնեց, որ այդ սկզբունքները կմնան անփոփոխ: Միեւնույն ժամանակ նա հայտնեց, որ Հայաստանը պատրաստ է քննարկել նոր առաջարկներ, եթե դրանք չհակասեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդեն իսկ հաստատված սկզբունքներին:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |