ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտի գերծանրքաշայինն է

ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտի գերծանրքաշայինն է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելությունը, որը հոկտեմբերի 4-14-ն անցնում է ԼՂՀ-ում, կարելի է միայն դրական գնահատել: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, այդ առաքելությունը թույլ կտա համանախագահներին լսել Արցախի ժողովրդի կարծիքը և տեղում ծանոթանալ իրավիճակին: Ավագյանն ասել է, որ այցի շրջանակներում քննարկվել է առաքելության երկրորդ փուլի հնարավորությունն Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում:

Մեկնաբանելով այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է ավելացնել ռազմական ծախսերը, իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ դա մտահոգիչ է, սակայն հազիվ թե ազդի Հայաստանի ընդհանուր քաղաքականության վրա ղարաբաղյան կարգավորման հարցում:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ Կարեն Ավագյանը հայտարարել է, որ կոալիցիոն ուժերի միջև տարաձայնություններ չկան: «Եթե խոսենք մարզական լեզվով, ապա կարելի է ասել, որ ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտի գերծանրքաշայինն է և առանցքային խաղացողը կոալիցիայում»,-ասել է պատգամավորը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---