Nabucco-ն ԱՄՆ-ի կարևորագույն ռազմավարական նախագիծն է, գտնում է Ռիչարդ Մորնինգսթարը

Nabucco-ն ԱՄՆ-ի կարևորագույն ռազմավարական նախագիծն է, գտնում է Ռիչարդ Մորնինգսթարը

PanARMENIAN.Net - Իրաքը կարող է Թուրքմենստանից շուտ մասնակից դառնալ Nabucco միջազգային գազի կոնցեռնին, հայտարարել է ԱՄՆ-ի Եվրասիայում էներգետիկայի գծով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը:

Ըստ նրա, Nabucco-ն ԱՄՆ կարևորագույն ռազմավարական նախագիծն է, որը կոչված է ապահովել Եվրոպային գազով, շրջանցելով Ռուսաստանը: Սակայն, ըստ նրա, գլխավոր հարցն այն է, թե Ադրբեջանից բացի ով է գազ առաքելու խողովակաշարով:

Նա «հնարավոր մասնակիցներ» է համարում Թուրքմենստանին ու Իրաքին: «Թուրքմենստանը հազիվ թե առաջաիկայում մասնակցի նախագծին քաղաքական նկատառումներով: Ինչ վերաբերում է Իրաքին, ապա մենք հուսով ենք, որ Բաղդադը կմասնակցի նախագծին»,-ասել է Մորնինգսթարը, գրում է gazeta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---