Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևան-Գորիս մայրուղուց դեպի Տաթևի վանք տանող ճանապարհով երթևեկությունը կսահմանափակվի

Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևան-Գորիս մայրուղուց դեպի Տաթևի վանք տանող ճանապարհով երթևեկությունը կսահմանափակվի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզի Հալիձոր և Տաթև գյուղերում տեղի կունենա Տաթևի ճոպանուղու տեխնիկական գործարկման արարողությունը: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, դրա հետ կապված` հոկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ից մինչև հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան Երևան-Գորիս մայրուղուց դեպի Տաթևի վանք տանող ճանապարհով երթևեկությունը կսահմանափակվի` ճանապարհին խցանումներ և տեղաշարժի հետ կապված լրացուցիչ այլ անհարմարություններ չառաջացնելու նպատակով:

Հիմնադրամը հայցում է բոլորի ներողամտությունը և տեղեկացնում է. Տաթևի ճոպանուղին շահագործման կհանձնվի հոկտեմբերի 23-ին: Ցանկացողներն այդ օրվանից սկսած կարող են օգտվել նորակառույց ճոպանուղուց:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---