Ընդդիմադիր ՀԱԿ ցույցը բացեց Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը![]() 15 հոկտեմբերի 2010 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Սկսվեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ցույցը, որը բացեց Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը դեպքի վայրից: «Վերջերս ես անցնում էի Ազատության հրապարակի կողքով և ուզում եմ ասել, որ այն, ինչ այժմ անում է Երևանի քաղաքապետարանը, խայտառակություն է: Պետք չէ վախենալ սեփական ժողովրդից, սեփական քաղաքացիներից: Երբ ես քաղաքապետ էի, ցույցի անցկացման մասին ոչ մի հայտ չի մերժվել»,- ասել է Վահագն Խաչատրյանը: Նա հայտնել է նաև, որ Հայաստանի իշխանությունները ներկա պահին միայն թալանում են ժողովրդին: «Սկսած 2008 թվականից աղքատների թիվն ավելացել է մեկ միլիոնով, և իշխանությունների ոչ մի խոստում իրականություն չի դարձել»,- ասել է ՀԱԿ ներկայացուցիչը: Այդ համատեքստում նա նշել է, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել էր, որ 2010 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 5,5%, մինչդեռ այն կազմել է 8%: Նրա խոսքով, ստեղծված իրադրության մեջ մարդիկ լքում են երկիրը, իսկ 2010թ. սեպտեմբերի 1-ի տվյալներով Հայաստանից 70 հազար քաղաքացի է գնացել, ընդ որում, նա չի նշել, թե որ ժամանակահատվածի վերաբերյալ են ներկայացվել այդ տվյալները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |