Քաղցկեղով հիվանդ հայ երեխան բուժման կմեկնի Մոսկվա

PanARMENIAN.Net - «Դու միայնակ չես, միասին մենք կհաղթենք» սոցիալական ծրագրի շրջանակներում Երևան է ժամանել մանկաբույժ, ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ մանկական արյունաբանության, ուռուցքաբանության ու իմմունլոգիայի կենտրոնի փոխտնօրեն Ալեքսեյ Մասչանը: Երևանում նա հետազոտել է քաղցկեղով հիվանդ երեխաներին: «երկուսի վիճակը շատ ծանր էր և մենք որոշեցինք մեկին հրավիրել հետազոտության ու բուժման, բնականաբար մեր հաշվին»,-ասել է Մասչանը մամլո ասուլիսում:

«Մասչանի այցը Երևան «Դու միայնակ չես, միասին մենք կհաղթենք» սոցիալական ծրագրի առաջին քայլն էր, այն շարունակական կլինի: Այն իրականացվում է IV միջազգային մանկական ու պատանեկան կինոփառատոնի շրջանակներում »,-ասել է «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ և փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---