Հայկական տառատեսակներին նվիրված կայք է գործարկվել

Հայկական տառատեսակներին նվիրված կայք է գործարկվել

PanARMENIAN.Net - Համացանցի http://armenotype.com հասցեով հայկական տառատեսակներին նվիրված կայք է գործարկվել: Վեբ-էջում կներկայացվեն նորություններ նոր տառատեսակների մշակման ոլորտում, հայկական տառատեսակների ու տպագրության պատմությանը վերաբերող հոդվածներ:

Նախագիծը ԱՄՆ-ից մուլտիմեդիա-դիզայներ Հրանտ Փափազյանի և անկախ շվեյցարացի դիզայներ Նինա Շտեսսինգերի նախաձեռնությունն է և գործարկվեց Սուրբ Թարգմանչաց տոնի օրը:

Կայքում կտեղակայվեն տառատեսակների բրիտանացի հայտնի դիզայներ Քերոլայն Պուզովիոյի կողմից մշակված հայկական տառատեսակները, ինչպես նաև նրա հոդվածը հայկական տառատեսակների պատմության և մշակույթի մասին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---