Սերգեյ Մինասյան. Մինչ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը լուրջ առաջընթաց ղարաբաղյան գործընթացում չի լինի![]() 18 հոկտեմբերի 2010 - 12:12 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելությունը փորձ էր ակտիվացնել կամ շարունակել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա, այսօր հակամարտության կողմերը պատրաստ չեն զիջումների, իսկ միջազգային հանրությունը չի շտապում ճնշում գործադրել նրանց հանդեպ: Քաղաքագետը գտնում է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում վերջերս լուրջ ինտրիգներ են եղել, մասնավորապես, երկարացվել է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը, ինչը վկայում է այն մասին, որ Մոսկվան շահագրգիռ է պահպանել ստատուս-կվոն, ինչպես նաև Բարաք Օբամայի ու Իլհամ Ալիևի հանդիպումն ԱՄՆ-ում: Սերգեյ Մինասյանը փաստում է, որ մինչ ԵԱՀԿ գագաթնաժողովը Աստանայում լուրջ առաջընթաց չի լինի, սակայն միջնորդները մի քանի կրեատիվ առաջարկություններ կանեն հակամարտության կողմերին, շարունակելու համար խաղաղ բանակցությունները: Անդրադառնալով զեկույցին, որը պատրաստվելու է ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելության արդյունքների հիման վրա, Մինասյանն ասել է, որ այդ զեկույցը, ինչպես նաև 2005թ. նմանատիպ փաստաթուղթը, հազիվ թե անդրադառնան բանակցային գործընթացի վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |