ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն չի ժամանել Երևանում ընթացող ԵԽ համաժողովին ինքնաթիռի հետ կապված խնդիրների պատճառով19 հոկտեմբերի 2010 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Երևանում իր աշխատանքն է սկսել Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության-2010». Ժողովրդավարությունը Եվրոպայում՝ սկզբունքներ և մարտահրավերներ» համաժողովը: Համաժողովը բացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որն ընդգծել է, որ Հայաստանը, կազմակերպելով այս համաժողովը ԵԽ-ի հետ, իր ավանդն է ներդնում Եվրոպայում ժողովրդավարության զարգացման մեջ: Ըստ ՀՀ ԱԳ նախարարի, համաժողովի կազմակերպումը մեծ պատասխանատվություն է, սակայն Հայաստանը ստանձնեց այդ պատասխանատվությունը: Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ այժմ ԵԽ-ն ակտիվորեն բարեփոխումներ է անցկացնում և Հայաստանը ուշադիր հետևում է այդ գործընթացներին: «Շուտով Հայաստանը կնշի ԵԽ-ին իր անդամության 10-ամյակը: Հայաստանն այդ ընտանիքի ակտիվ անդամ է»,-ասել է Նալբանդյանը: Նա շնորհակալություն է հայտնել ԵԽ բոլոր անդամ պետություններին, որոնք աջակցեցին Հայաստանին կազմակերպության ներսում: Նալբանդյանը հայտարարել է նաև, որ Հայաստանը հավատարիմ է ԵԽ առջև ստանձնած պարտավորություններին և հարգոմ է մարդու իրավունքները՝ ապահովելով օրենքի գերակայություն: Համաժողովին չի մասնակցում ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն, որն, ինչպես հայտարարել է ԵԽԽՎ փոխնախագահ Ջոն Փրեսկոտը, չի ժամանել Երևան ինքնաթիռի հետ կապված խնդիրների պատճառով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |