«Ղարաբաղ Տելեկոմը» մինչև 2011 թվականի սկիզբը կավարտի օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի շինարարությունը

«Ղարաբաղ Տելեկոմը» մինչև 2011 թվականի սկիզբը կավարտի օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի շինարարությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ու «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն առողջապահության ոլորտում ծրագրերի համատեղ իրականացման մասին համաձայնագիր ստորագրեցին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունից, համաձայնագրի շրջանակներում «Ղարաբաղ Տելեկոմը» 480 մլն դրամ կհատկացնի այդ թվում նաև Բերձորում (Քաշաթաղի շրջան) հիվանդանոցի կառուցման համար:

Ինչպես Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդեց Ռալֆ Յիրիկյանը, «Ղարաբաղ Տելեկոմը» մինչև 2011 թվականի սկիզբը կավարտի օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի շինարարությունը, ինչը պետք է անդրադառնա Ինտերնետ-սակագների վրա: Նա հաղորդեց նաև, որ օպերատորը բանակցություններ է վարում ԼՂՀ կարգավորիչի հետ բջջային կապի օպտիմալ սակագների վերաբերյալ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---