Հայաստանին տնտեսական աճի նվազում այլևս չի սպառնում

Հայաստանին տնտեսական աճի նվազում այլևս չի սպառնում

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսությունը գտնվում է իր աճի տեմպերի միտումների դանդաղեցման ամենացածր մակարդակում, գտնում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Ըստ նրա, դեռ տարեսկզբին բանկի փորձագետները աճի բարձր տեմպեր էին կանխատեսում, որից հետո դրանք պետք է նվազեին:

Բանկիրը նշել է երկու հիմնական պատճառ՝ այսօրվա դրությամբ երկրի տնտեսության մեջ ոչ այնքան անկում է նկատվում, որքան 2009 աշնանը գրանցված հիմնական ցուցանիշի համեմատական աճ: Երկրորդ պատճառը աննախադեպ անկումն էր գնյուղատնտեսության ոլորտում: Այնուամենայնիվ, այդ գործոնը չանդրադարձավ բանկի վարկային պորտֆելի վրա, քանի որ գյուղվարկերը փոքր մաս են կազմում Ամերիաբանկի ընդհանուր վարկային պորտֆելում, հիմնականում դա հանքարդյունաբերության ոլորտն է:

Միևնույն ժամանակ Տիգրան Ջրբաշյանն ընդգծեց, որ 2010թ. արդյունքում տնտեսական աճը Հայաստանում պետբյուջեով նախատեսված 1,2 տոկոսից բարձր կլինի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---