Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանական ազգը մոլորվել է իր խառնածին ծագումնաբանության կոկտեյլում![]() 26 հոկտեմբերի 2010 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Ելնելով սեփական պատմության բացակայության բարդույթից` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել արհեստականորեն ստեղծված «ադրբեջանական պետության» պատմության վերաբերյալ ծիծաղելի պատմական դրույթներով: Այդ մասին ՀՀ ԱԺ նիստում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովի խոսքով, Ադրբեջանի պատմագրությունը մինչ օրս խճճված է իր ժողովրդի «մեդական», «աղվանական» և «թյուրքական» ծագումնաբանության մեջ: «Մինչև 1936 թվականը «ադրբեջանական ազգ» հասկացություն գոյություն չուներ, այն շրջանառության մեջ դրվեց Իոսիֆ Ստալինի կամքով, որն արհեստական բաժանում կատարեց Խորհրդային Ադրբեջանի թաթարների ու Փոքր Ասիայի թուրքերի միջև` հաշվի առնելով այն գաղափարաբանական տարբերությունը, որն առկա էր երկու պետությունների միջև»,- նկատել է պատգամավորը: Ինչպես նկատել է Շարմազանովը, Հայաստանի արևելյան հարևանները հանդես են գալիս այնպիսի կեղծ գիտապատմական հայեցակարգերով, որոնք այն աստիճանի ծիծաղաշարժ են, որ անգամ այնպիսի դրույթներ, որ Հոմերոսի «Ոդիսականի» ցիկլոպներն Ադրբեջանն ու ադրբեջանցիներն են, շումերական «Գիլգամեշ» էպոսը` ադրբեջանական հնագույն գրականության մարգարիտն է, ոչինչ են «Խորհրդային Նախիջևան» թերթում տեղ գտած նախադասության հետ այն մասին, որ Նոյ նախահայրը հնագույն ադրբեջանցի գիտնական և աստղագետ է: «Այնպես որ, հաշվի առնելով ադրբեջանական պատմագրության ծիծաղելի զինանոցը, Ալիև-կրտսերը դեռ օգտագործելու է այդ նյութերը` զվարճացնելով ոչ միայն հարևաններին, այլև ողջ աշխարհին»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |