Արտակ Զաքարյան. Ռազմական գործողություններ սկսելով` Ադրբեջանը կստանա 1990-ական թվականների արդյունքը![]() 26 հոկտեմբերի 2010 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները կոնկրետ հասցեատեր ունենան: Այսինքն, ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է ուղղակի կերպով դատապարտի ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ շփման գծում նրա սադրանքները: Այդ մասին ՀՀ ԱԺ նիստում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բավական քիչ է, քանի որ տվյալ դեպքում այդ երկիրը կկորցնի միակ հաղթաթուղթը` իր նավթագազային ռեսուրսների գրավչությունը միջազգային հանրության համար: Նա ընդգծել է նաև, որ եթե անգամ Ադրբեջանը փորձի ռազմական գործողություններ սկսել, նա կստանա նույն պատասխանը, որին արժանացավ 1990-ական թվականների պատերազմի ժամանակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |