Արմեն Ռուստամյանը գտնում է, որ ղարաբաղյան կարգավորման մեջ խաղաղության պարտադրման գործընթաց է սկսվել![]() 26 հոկտեմբերի 2010 - 20:50 AMT PanARMENIAN.Net - «Ես առանձնակի ակնկալիքներ չունեմ հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումից: Քանի դեռ ադրբեջանական կողմն ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում բանակցային գործընթացում, ղարաբաղյան կարգավորման գործում չարժե առաջընթաց ակնկալել»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանն Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման դրսևորում է համարում ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու Արցախի բնակչության անվտանգության երաշխավորումը: «Ղարաբաղյան կարգավորման մեջ կա ևս մեկ կարևոր խնդիր. հակամարտության կողմերը ողջունել են ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք առաջարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,- նկատել է նա` ավելացնելով, որ այդ սկզբունքները հակասում են ԼՂՀ-ում անցկացված երկու հանրաքվեներին: Ինչպես նկատել է պատգամավորը, մյուս կողմից արդեն գոյություն ունեն միջնորդ երկրների նախագահների 2 համատեղ հայտարարություններ, որոնք փոխեցին հակամարտության կարգավորման մեջ առկա իրադրությունը: «Այդ հայտարարությունները նշանակում են, որ ղարաբաղյան կարգավորումը հասարակական փուլ է թևակոխել, և արդեն սկսվել է հակամարտության կողմերին խաղաղության պարտադրելու գործընթացը»,- նշել է Ռուստամյանը: Ընդ որում, նա նկատել է, որ եթե խաղաղության պարտադրման գործընթացն ընթանա Մադրիդյան սկզբունքների հիման վրա, ապա հայկական կողմը շատ բան կկորցնի: Ռուստամյանն ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից հետո հնարավոր է, որ միջնորդները ևս մեկ անգամ բավական խիստ հայտարարություն կատարեն հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Դրանից հետո կարող է սկսվել Մեծ խաղաղ պայմանագրի նախապատրաստման գործընթացը»,- ընդգծել է Արմեն Ռուստամյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |