ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանի զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության բարձրացմանը29 հոկտեմբերի 2010 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում հանրությանը ներկայացվեց ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված` ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրությունը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ և Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակի օժանդակությամբ` «Հանդուրժողականության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված հետազոտության նպատակն է դիտարկել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության իրավական, սոցիալական և հոգեբանական գործոնները: «Օժանդակելով սույն նախաձեռնությանը` ԵԱՀԿ-ն նպատակ ունի խթանել զինված ուժերի քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողությունը: Մարդու իրավունքների պաշտպանությունը բանակում կարևոր է` երաշխավորելու հանրային վստահությունը և բարձրացնելու զինված ուժերի վստահելիությունը և արդյունավետությունը», - ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմա-քաղաքական ծրագրերի պատասխանատու Գժեգոշ Միխալսկին: Ուսումնաիրության արդյունքները հիմնվում են զինված ուժերի անձնակազմի իրավագիտակցության, առաջնորդելու և ծառայելու հոգեբանական պատրաստվածության, ինչպես նաև անձնակազմի հարաբերությունների վրա ներգործող սոցիալական գործոնների գնահատման վրա, որն իրականացվել է հարցազրույցների և քննարկումների միջոցով: Զեկույցում ներկայացվում են առաջարկներ` անդրադառնալու զինված ուժերում իրավական և հոգեբանական մարտահրավերներին, երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը կարգապահական պատժամիջոցների կիրառման ժամանակ` ինչպես նաև իրավական կենտրոններ ներդնելու միջոցով: «Զինված ուժերի իրավունքներին անդրադարձող այս նախաձեռնությունը բացառիկ փորձ է, որ հնարավոր դարձավ քաղաքացիական հասարակության, պաշտպանության սեկտորի, Օմբուդսմենի և միջազգային կազմակերպությունների համագործակցության շնորհիվ այն ոլորտում, ուր առկա է հետագա համագործակցության մեծ հեռանկար: Մենք առանձնակի կարևորում ենք այս նախաձեռնությունը և ակնկալում շարունակել համագործակցությունը այս ձևաչափով` խրախուսելու իրավա-կիրառական բարեփոխումներ` հօգուտ զինված ուժերի և հանրության լայն շրջանակների»,- իր հերթին նշել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները ուղեկցել են դիտորդներին զորամասեր և աջակցություն տրամադրել` ուսումնասիրելու մարդու իրավունքների հետ կապված խնդիրները: ԵԱՀԿ գրասենյակը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համաձայնագրի շրջանակներում գործակցում է` տրամադրելու փորձագիտական աջակցություն` հետամուտ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը խթանման, հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային տեղեկատվության կենտրոնը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանը ոչնչացրել է Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակի հուշարձանը Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի |