ԱՀԴՀ-ն առաջիկա ընտրություններում սատարում է Մասաչուսեթսի ներկայիս նահանգապետին![]() ![]() PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ) նոյեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում Մասաչուսեթսի նահանգապետի պաշտոնին սատարում է ներկայիս նահանգապետ Դևալ Պատրիկին, իսկ նահանգի գանձապետի պաշտոնին` Սթիվ Գրոսմանին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է ԱՀԴՀ քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը, նահանգապետ Պատրիկն օժանդակում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, իսկ Գրոսմանը խոստանում է ընտրվելու դեպքում կարգավորել առևտրա-տնտեսական հարաբերությունները Հայաստանի և Մասաչուսեթս նահանգի միջև: Նահանգապետ Պատրիկը Ռոզա Ֆիցջերալդ Քեննեդիի համալիրում «Հայկական ժառանգության» զբոսայգու ստեղծման նախաձեռնողն է եղել: Զբոսայգու հիմնադրման արարողությանը մասնակցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: «Դևալ Պատրիկը Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցն ու հայ համայնքի ճշմարիտ բարեկամն է»,- հայտնել է ԱՀԴՀ ակտիվիստ Արա Նազարյանը: Ինչ վերաբերում է Գրոսմանին, ապա, Նազարյանի խոսքով, երբ Հակադիֆֆամացիոն լիգան (ADL) բախվեց Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի դեմ լոբբիացման հետ, Սթիվ Գրոսմանը հրեական համայնքի ամենահայտնի անդամներից մեկն էր, որոնք հրապարակավ մեղադրեցին ADL-ին: «ADL-ի նախագահ Էյբ Ֆոքսմանն անգամ Գրոսմանին պատասխանատվության կոչ է արել և ներում խնդրելու պահանջ ներկայացրել: Այնուամենայնիվ, ԱՀԴՀ հայտարարության մեջ Գրոսմանը պարտավորվեց շարունակել ADL-ի` Հայոց ցեղասպանության հերքման դեմ պայքարը և օգտագործել իր քաղաքական ազդեցությունը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման համար»,¬- ընդգծել է Նազարյանը: Սթիվ Գրոսմանը Սոմերիվիլլում Grossman Marketing Group-ի նախագահն է, նա առաջատար դեր է ստանձնել բազմաթիվ բարեգործական կազմակերպություններում: Նա եղել է Մասաչուսեթս նահանգի Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի և Դեմոկրատական կուսակցության նախագահը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |