Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ոստիկանական պահակակետ է պայթեցվել31 հոկտեմբերի 2010 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում վիրավորվածների թիվը հասել է 22 հոգու, որոնց թվում` 12 պատահական անցորդներ և 10 ոստիկանության աշխատակիցներ: Հաղորդվում է, որ երկու տուժած ոստիկաններ հիվանդանոց են տեղափոխվել ծանր վիճակում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ վիրավորվել են 15 հոգի: Ճշտված տվյալներով, Թաքսիմ հրապարակում պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի առավոտյան: Պայթյունի ալիքը կոտրել է մոտակայքում գտնվող խանութների ու սրճարանների ապակիները: Ստամբուլի ոստիկանության պետի խոսքով, հարձակման օբյեկտը ոստիկանական պահակակետն էր Թաքսիմ հրապարակում` Անկախության հուշարձանի մոտ, հաղորդում է թուրքական CNN-Turk հեռուստաալիքը: Ոստիկանության սպան հաղորդել է նաև, որ արդեն գտնվել է ահաբեկիչ-մահապարտի մարմինը և այն պայթուցիկ սարքի դրվագները, որը նա գործարկել էր: Ներկա պահին հրապարակը օղակված է և փակ է ավտոտրանսպորտի երթևեկության համար: Քաղաքում անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել: Պատահարի հետաքննությունը շարունակվում է: Օպերացիային մասնակցում են 6 ոստիկանական ուղղաթիռներ, հաղորդում է RBC-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |