Արամ Կարապետյան. Այժմ ԼՂՀ անկախության ճանաչումը կարող է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում![]() 2 նոյեմբերի 2010 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացը հարկավոր էր ավելի վաղ սկսել: Այս պահի դրությամբ ԼՂՀ անկախության ճանաչումը որակական փոփոխությունների չի հանգեցնի, քանի որ քաղաքական կոնյուկտուրան այնպիսին է, որ ոչ մի երկիր չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուկսացության առաջնորդ Արամ Կարապետյանը: Նա ճիշտ է համարել նաև այն, որ «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը հետաձգվեց՝ ասելով, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է ապակայունացնել իրավիաճկը տարածաշրջանում: Անդրադառնալով միջազգային հանրության դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության հարցում՝ Կարապետյանը նշել է, որ այն մտադիր է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունն ու բացել հայ-թուրքական սահմանը: Ըստ նրա, միջազգային հանրությունը հակամարտության կարգավորումը տեսնում է հողերը ժամանակավոր կարգավիճակի դիմաց համատեքստում: Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը նշել է, որ այս պահի դրությամբ ԼՂՀ անկախության ճանաչումը չի նպաստի բանակցային գործընթացին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |