Աշոտ Եղիազարյանին զրկել ենն պատգամավորական անձեռնմխելիությունից

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին ՌԴ Պետդուման տվել է իր համաձայնությունը լիբերալ–դեմոկրատական կուսակցության պատգամավոր Աշոտ Եղիազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, որին մեղադրում են խոշոր չափերի մեքենայությունների մեջ:

Պետդումայի որոշումը պաշտպանել են 352 պատգամավորներ, դեմ են արտահայտվել 39-ը, 5-ը ձեռնպահ են մնացել: Վճիռն ուժի մեջ է մտնում անմիջապես և ուղարկվելու է ՌԴ գլխավոր դատախազություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Պետդուման թույլ էր տվել Եղիազարյանի դեմ քրեական գործ հարուցել ՌԴ ՔՕ 159 հոդված 4-րդ մասի համաձայն: Այս հոդվածը նախատեսում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Դրանից հետո Եղիազարյանին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով ՌԴ խորհրդարանի ստորին պալատ էր դիմել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---