Հայաստանի թոշակառուներին պլաստիկ քարտերն անվճար կտրամադրվեն

Հայաստանի թոշակառուներին պլաստիկ քարտերն անվճար կտրամադրվեն

PanARMENIAN.Net - 2011 թվականի հունվարից թոշակառուները թոշակը պլաստիկ քարտերով կստանան: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Նա հաղորդեց, որ կառավարության նիստում կենսաթոշակային բարեփոխումների իրագործման շրջանակներում ընդունվել է թոշակների վճարումների իրականացման կարգը: «Փաստաթուղթը սահմանում է վճարման 2 տեսակ` կանխիկ և անկանխիկ: Թոշակառուն իրավունք կունենա ընտրելու թոշակի վճարման տեսակն ու բանկը: Նախարարությունը հրապարակում է այն բանկերի ցուցակը, որոնք կկանխիկացնեն քարտերը: Այս որոշումն ուղղված է թոշակառուների սպասարկման մեխանիզմի արդիականացմանը և թույլ կտա կրճատել հերթերն ու բարձրացնել մրցակցությունն այդ ոլորտում ծառայությունների մատուցման հարցում»,- ասաց Գրիգորյանը` հատուկ նշելով, որ պլաստիկ քարտերի սպասարկման բոլոր ծախսերն իր վրա է վերցնում պետությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---