Օրանժ Արմենիան Հայաստանում վաճառել է 400 հատ iPhone սմարթֆոններ

Օրանժ Արմենիան Հայաստանում վաճառել է 400 հատ iPhone սմարթֆոններ

PanARMENIAN.Net - Օրանժ Արմենիայի կողմից iPhone սմարթֆոնների վաճառքը 2010-ի ապրիլ-նոյեմբերին կազմել է 400 հատ: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Նրա խոսքերով, վաճառքի մեկ երրորդը բաժին է ընկնում iPhone 3G մոդելին, իսկ iPhone 4-ի բաժինը կազմում է վաճառված սմարթֆոնների ընդհանուր քանակի երկու երրորդը: Ինչպես նշել է Դյութուան, iPhone 4-ի նկատմամբ հետաքրքրությունը գերազանցել է ընկերության սպասումները և շուտով Օրանժ Արմենիայի խանութներում կվաճառվեն այս մոդելի նոր սմարթֆոններ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---