ԵԽ-ին դուր է եկել ազատագրված տարածքներում Աղվանքի հայկական պետություն ստեղծելու գաղափարը![]() 5 նոյեմբերի 2010 - 15:14 AMT PanARMENIAN.Net - «Մենք մտադիր ենք խնդրել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որպեսզի նրանք ժամանակավորապես մեզ տրամադրեն Արևմտյան Ղարաբաղի ազատագրված տարածքներն այնտեղ Լաչին մայրաքաղաքով Աղվանքի հայկական պետություն հիմնելու համար»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: Նրա խոսքերով, ադրբեջանահայերի ներկայացուցիչները հանդիպել են նաև Եվրոպայի խորհրդի պատվիրակության հետ, որոնք այցով գտնվում են Երևանում: ԵԽ ներկայացուցիչներն ասել են, որ արդեն հոգնել են ղարաբաղյան հակամարտության մասին ադրբեջանական կողմի ստերից և պատկերացում չեն ունեցել հակամարտության իրական տուժող կողմի մասին: Միաժամանակ նա նշել է, որ եթե Ադրբեջանի հայերի շահերը հաշվի չառնվեն, ապա տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն ձեռք բերելն անհնար կլինի: Այվազյանը նաև հաղորդել է, որ ԵԽ պատվիրակությունը պաշտպանել է համայնքի մտադրությունը Աղվանքի հայկական պետություն հիմնելու մասին: ԵԽ ներկայացուցիչները նաև առաջարկել են ադրբեջանահայերին այդ տարածքներում ձևավորել վտարանդի կառավարություն: «Դա յուրօրինակ ազդանշան է Ադրբեջանի համար, այն մասին, որ Ղարաբաղի շուրջ ազատագրված տարածքները վերադարձման ենթակա չեն»,- նշել է Այվազյանը: Անդրադառնալով նրան, որ Բաքուն մերժել է Ադրբեջանի հայերի պահանջն Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, Այվազյանն ասել է. «Եթե Ադրբեջանը չի կարող հանդուրժել միլի մեջլիսում թեկուզ մեկ էթնիկ հայի ներկայությունը, ապա էլ ինչ խոսք կարող է լինել Ադրբեջանի կազմում Արցախի գոյության մասին»:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |