5 նոյեմբերի 2010 - 15:14 AMT
ԵԽ-ին դուր է եկել ազատագրված տարածքներում Աղվանքի հայկական պետություն ստեղծելու գաղափարը

«Մենք մտադիր ենք խնդրել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որպեսզի նրանք ժամանակավորապես մեզ տրամադրեն Արևմտյան Ղարաբաղի ազատագրված տարածքներն այնտեղ Լաչին մայրաքաղաքով Աղվանքի հայկական պետություն հիմնելու համար»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: Նրա խոսքերով, ադրբեջանահայերի ներկայացուցիչները հանդիպել են նաև Եվրոպայի խորհրդի պատվիրակության հետ, որոնք այցով գտնվում են Երևանում: ԵԽ ներկայացուցիչներն ասել են, որ արդեն հոգնել են ղարաբաղյան հակամարտության մասին ադրբեջանական կողմի ստերից և պատկերացում չեն ունեցել հակամարտության իրական տուժող կողմի մասին: Միաժամանակ նա նշել է, որ եթե Ադրբեջանի հայերի շահերը հաշվի չառնվեն, ապա տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն ձեռք բերելն անհնար կլինի: Այվազյանը նաև հաղորդել է, որ ԵԽ պատվիրակությունը պաշտպանել է համայնքի մտադրությունը Աղվանքի հայկական պետություն հիմնելու մասին: ԵԽ ներկայացուցիչները նաև առաջարկել են ադրբեջանահայերին այդ տարածքներում ձևավորել վտարանդի կառավարություն: «Դա յուրօրինակ ազդանշան է Ադրբեջանի համար, այն մասին, որ Ղարաբաղի շուրջ ազատագրված տարածքները վերադարձման ենթակա չեն»,- նշել է Այվազյանը:

Անդրադառնալով նրան, որ Բաքուն մերժել է Ադրբեջանի հայերի պահանջն Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, Այվազյանն ասել է. «Եթե Ադրբեջանը չի կարող հանդուրժել միլի մեջլիսում թեկուզ մեկ էթնիկ հայի ներկայությունը, ապա էլ ինչ խոսք կարող է լինել Ադրբեջանի կազմում Արցախի գոյության մասին»: