«Տաթևի թևերն» անցել են աշխատանքի ձմեռային ռեժիմի

«Տաթևի թևերն» անցել են աշխատանքի ձմեռային ռեժիմի

PanARMENIAN.Net - Աշխարհի ամենաերկար երկկողմանի ճոպանուղու` «Տաթևի թևերի»` ձմեռային ռեժիմին անցնելու շուրջ աշխատանքներն ավարտվել են, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամից (ՀԱՄՀ): Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, անցումն այլ ռեժիմի կատարվելու է տարին երկու անգամ` ձմռանը և ամռանը, շվեդա-ավստրիական Garaventa Doppelmayer Group ընկերության աշխատակիցների կողմից:

Իսկ ինչ վերաբերում է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությանն այն մասին, որ ճոպանուղու աշխատանքը դադարեցվել է, ապա այն չի համապատասխանում իրականությանը, քանի որ և' շաբաթ, և' կիրակի օրերը «Տաթևի թևերի» աշխատանքը չի դադարել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---