Հայ քանդակագործն իր ստեղծագործություններում շատ դիպուկ է արտահայտել 20-րդ դարի իտալական մշակույթի ոգին![]() PanARMENIAN.Net - Երևանում նոյեմբերի 8-13-ը Հայաստանում Իտալիայի դեսպանատունը Համազգային թատրոնի հետ անցկացնում է Ժամանակակից իտալական ֆիլմերի շաբաթ, որն ուղեկցվում է հայ քանդակագործ Դավիթ Մինասյանի «Իտալական կադրեր» անվանումով ստեղծագործությունների ցուցահանդեսով: «Հայ քանդակագործ Դավիթ Մինասյանը կարողացել է առանձնացնել և նշել 20-րդ դարի իտալական մշակույթին և կյանքին բնորոշ առարկաները և տեսարանները»,- ասել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին ցուցահանդեսի բացման ժամանակ: Իր հերթին, քանդակագործը նշել է, որ ցուցահանդեսը նվիրված է 20-րդ դարին, որը խորը հետք է թողել ներկա սերնդի գիտակցության մեջ: «20-րդ դարը հիրավի հանճարեղ ժամանակաշրջան է, իսկ իտալական մշակույթը նրա անբաժանելի մասն է»,- ասել է Մինասյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |