Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատել է միջազգային կազմակերպությունների չեզոքությունը Հայաստանում ժողովրդավարության հաստատման հարցում

Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատել է միջազգային կազմակերպությունների չեզոքությունը Հայաստանում ժողովրդավարության հաստատման հարցում

PanARMENIAN.Net - «Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստն ամրագրված է միջազգային կազմակերպությունների բազմաթիվ փաստաթղթերում, զեկույցներում և հայտարարություններում: Այդ փաստը լրացուցիչ ապացույցների կարիք չունի»,- ելույթ ունենալով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ցույցում` հայտնել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Խոսելով Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրադրության և այդ իրադրության վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի մասին` Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է միջազգային կազմակերպություններում բյուրոկրատական շահերի գործոնի առկայության մասին:

«Պարադոքսը կայանում է նրանում, որ ՀԱԿ-ը, Հայաստանում պայքարելով դիկտատուրայի դեմ, ստիպված է միևնույն ժամանակ պայքարել միջազգային կազմակերպությունների չեզոքության հետ, որոնք կոչված են զբաղվելու մարդու իրավունքների պաշտպանությամբ ու ժողովրդավարության ապահովմամբ»,- ցույցի ժամանակ ասել է ՀՀ առաջին նախագահը:

Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատել է Երևանում ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ գրասենյակների ղեկավարների գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի աշխատանքի մեթոդը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---