«Օրինաց Երկիրը» շահագրգռված է, որ Հայաստանում ուժեղ ընդդիմություն լինի![]() 11 նոյեմբերի 2010 - 14:29 AMT PanARMENIAN.Net - «Ես վստահ եմ, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը կանցնի նոր խորհրդարան և այնտեղ զգալի տեղ կզբաղեցնի»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` մեկնաբանելով 2012 թվականին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները: Նրա խոսքով, կուսակցությունն արդեն 13 տարի մասնակցում է խորհրդարանական ընտրություններին: Այդ համատեքստում Բիշարյանը նշեց, որ կուսակցությունը միշտ ինքնուրույն է մասնակցել ընտրություններին, և առաջիկա ընտրությունները բացառություն չեն լինելու: Սակայն, խոսելով այն մասին, թե կուսակցությունը քանի տոկոս է մտադիր հավաքել, Հեղինե Բիշարյանն ասաց, որ առայժմ վաղ է որևէ կանխատեսումներ կատարել: Մեկնաբանելով ընդդիմադիր կուսակցությունների հետ հետագա համագործակցության հնարավորությունը` Բիշարյանն ասաց, որ ընդդիմադիր կուսակցությունները, մասնավորապես` Հայ ազգային կոնգրեսը կգտնեն իրենց տեղը նոր խորհրդարանում, և չբացառեց նրանց հետ հնարավոր համագործակցությունը: «Մենք շահագրգռված ենք, որ ուժեղ և կազմակերպված ընդդիմություն ունենանք»,- նշեց նա`ավելացնելով, որ դա նույնպես նպաստում է իշխանության ամրապնդմանը: Անդրադառնալով այն հարցին, որ նախագահական ընտրություններից հետո «Օրինաց երկրի» վարկանիշը զգալիորեն նվազել է, Բիշարյանն ասաց, որ դա տեղի է ունեցել սև PR-ի արդյունքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |